Mayreni 4: Workbook 3

Մայրենի 4: Աշխատանքային տետր 3

$2.95

Paperback
2025 Yerevan
ISBN: 978-9939-99-318-8
Languages: Eastern Armenian

Description



Նկարագրութիւն

«Մայրենի 4» աշխատանքային տետրերը լիարժեք լրացնում են դասագիրքը և նախատեսված են զարգացնելու սովորողի գրավոր խոսքն ու հմտությունները։ Դրանք կառուցված են դասագրքի թեմատիկ տրամաբանությամբ՝ ապահովելով գիտելիքների ամրապնդում և գործնական կիրառություն։
Առավելություններն ու կարևոր շեշտադրումները.
1. Հմտությունների համակողմանի զարգացում. Տետրերը կօգնեն սովորողներին զարգացնելու ոչ միայն գրավոր խոսքը, այլև համակարգված աշխատելու, սեփական մտքերն ու հույզերն արտահայտելու, ձեռքբերումները գնահատելու և քննադատական մտածողության կարևոր հմտությունները։
2. Թեմատիկ և տրամաբանական կառուցվածք. Տետրերը կառուցված են դասագրքի թեմաների շուրջ՝ ապահովելով ուսումնական նյութի ամբողջականությունը։
3. Ժամանակի արդյունավետ օգտագործում. Տետրերում լրացման դաշտերը կխնայեն սովորողի ժամանակը, որը նա սովորաբար ծախսում է առաջադրանքներն արտագրելու վրա։
4. Կապ դասագրքի հետ. Տետրերում շատ են աշխատանքները, որենք սովորողը պետք է կատարի դասագրքից օգտվելով, ինչը նպաստում է նյութի ավելի լավ յուրացմանն ու ամրապնդմանը։
5. Ինքնագնահատման և վերլուծության խրախուսում. Տետրերի միջոցով սովորողները սովորում են համակարգել իրենց ձեռքբերումները, քանի որ առաջադրանքները մշակված են այնպես, որ սովորողը կարողանա ոչ միայն կատարել, այլև գնահատել իր աշխատանքը։
«Մայրենի 4» աշխատանքային տետրերը յուրաքանչյուր սովորողի հնարավորություն են տալիս՝ զարգացնելու իր հմտությունները և ուսումնական գործընթացը դարձնելու ավելի հետաքրքիր և արդյունավետ։



Additional information

Pages 48 Pages
Weight 0.5 lbs
Dimensions 6.75 × 8.5 in