Description
Նկարագրութիւն
«Ջերմանց մխիթարությունը» հայ միջնադարյան մատենագրության ամենաուշագրավ երևույթներից մեկն է: Հեղինակը(XIIդ.) ոչ միայն բացահայտում է հիվանդության ախտանշանները, նկարագրում բուժման եղանակներն ու մեթոդները, այլև, որն առավել հետաքրքրական է ժամանակակից ընթերցողի համար լուսաբանում է բուժման փիլիսոփայությունը: Աշխարհաբար լույս է տեսնում առաջին անգամ: Փոխադրությունը կատարված է 1832թ. հրատարակությունից և Երևանի մատենադարանի N 416 ձեռագրից: