Im Bantayin Husherits, Vol. B.: 1974-1977: Azatutian Chanaparhi Banterum

My Memories from Prison, Vol. 2: 1974-1977: In Prison on the Road to Independence

Իմ բանտային յուշերից, Գիրք Բ՝ 1974-1977

Ազատութեան ճանապարհի բանտերում

$25.00

Paperback
  • AIM (Publisher)
  • ԱԻՄ (Հրատարակչութիւն)
2017 Yerevan
ISBN: 978-9939-1-0674-8
Languages: Eastern Armenian

Description



Նկարագրութիւն

Լինելով ժամանակագրական եւ պատումային շարունակութիւնը Ա գրքի՝ Բ գիրքը հեղինակի կեանքի նոր մաքառումներով լի իրադարձութիւնների դիպաշարն է ներկայացնում եւ, ի տարբերութիւն Ա գրքի, որ յագեցած է ժամանակի վավերագրերով եւ առաւելապէս փաստագրական բնոյթ ունի, սոյն գրքի շարադրանքն առանձնանում է գեղարուեստականութեան շնչով եւ վերյուշային պատումի ոճով։

Բ գիրքր Ա գրքից եւ դասական ուղղագրութեամբ մինչ օրս տպագրուած բոլոր միւս գրքերից տարբերուում է համարձակ մի իրողութեամբ. այն անխաթար մաշտոցեան կանոնարկուած ուղղագրութեամբ տպագրուած յիրաւի առաջին գիրքն է եւ, փաստօրէն, յաւակնում է լինել բիւրեղացած ուղղագրութիւնը գործնականում վերահաստատող սահմանադիրը։

Լիովին մաշտոցեան անուանելու համար մնում է ոչ համակարգային եւ ոչ սկզբունքային մի սրբագրում անհրաժեշտաբար դուրս մղել օտար բառերի եւ անունների տառադարձման նպատակով ներմուծուած «ֆ» տառը եւ զեղչելով յաւելուածի է կետի ժամանակաւոր զիջումր՝ վերստին փակ վանկի «օ»-ն փոխարինել «աւ» երկբարբառով»։ Մաշտոցեան անխոցելի տրամաբանութիւնից իւրաքանչիւր աննշան թուացող շեղում հետզհետէ յանգեցրել է խեղագրութեան, եւ ակնյայտօրէն այդ շեղումներից զերծ չէ նաեւ «դասական» անուամբ գործածուող ուղղագրութիւնը։ Գրքին կից զետեղուած են սրբագրողի առաջնորդող սկզբունքներր որպէս մաշտոցեան ուղղագրութեան առաջին համակարգուած ուղեցոյց։



Additional information

Pages 550 Pages
Weight 2 lbs
Dimensions 5.75 × 8 in