Gisane Tachari Gandzere

Treasures of the Temple Gisaneh

Գիսանե տաճարի գանձերը

$20.00

Paperback
2010 Los Angeles
Languages: Eastern Armenian

Description



Նկարագրութիւն

Սա պատմություն է մարդկանց մասին, որոնցից յուրաքանչյուրն ապրում է առասպելի մեջ: Մեկի առասպելը մեռած աստվածների մասին է, մյուսինն՝ ապրող՝ Մեկինը չիրականացած սիրո երազի մասին է, մյուսինն՝ ապրող: Մեկինը չիրականացած սիրո երազի մասին է, մյուսինն՝ իրականացած: Մեկինը կորցրած հայրենիքի մասին է, մյուսինը՝ վերագտած: Մեկն ապրում է իր առասպելի մեջ, մյուսն՝ ուրիշի:

Առասպելները տարբեր են, բայց դրանց հավատացող մարդիկ նման են, որոնք, դժբախտաբար, այդ պատմությունները հասկանում են տառացիորեն: Իսկ երբ հասկանում են տառացիորեն, դրանք կորցնում են իրենց խորհուրդը, այլանդակվում են, ու երազանքը վերածվում է մղձավանջի:

Դավիթն իր նամակներում պատմում է ընկերների ու սիրելի մարդկանց մասին, որոնք վերդադառնում են եւ փնտրում կորած գանձերը: Այդ վերադարձից վերածնվում է առասպելների մեջ մեծագույնը՝ Կենաց Ծառի առասպելը: Աստծո դրած պահապան Քերով-բեները հսկում են դեպի Դրախտի կենտրոնը տանող ճանապարհը, որպեսզի մեղսագործ մարդի չկարողանան հասնել Կենաց Ծառին: Սակայն այդ ճանապարհը բաց է բոլոր նրանց համար, ովքեր վերադառնում են դեպի իրենց ակունքները, քանի որ իրական Դրախտը մեր հոգու մեջ է: Մենք ինքներս ենք մեզ վտարում այդ դրախտից այն օրը, երբ մեղանչում ենք ինքներս մեր դեմ:

Կենաց Ծառը հարության խորհրդանիշն է, հարություն՝ ոչ թե մեռածների համար, այլ ապրողների: Որովհետեւ մեռած են ոչ թե նրանք, որոնց կյանքի ժամանակը վերջացել է, այլ նրանք, որոնք ապրում են, բայց կորցրել են իրենց կյանքի առասբելը: Դավիթն ուզում է, որ ընկերներից յուրաքանչյուրը հասնի իր Կենաց Ծառին ու վերածնվի իր հոգու տաճարում:

«…Քանի որ, ուր ձեր գանձերն են, այնտեղ եւ ձեր սրտերը կլինեն»:



Additional information

Pages 407 Pages
Weight 2 lbs
Dimensions 5.5 × 8.5 in