Zarubyani Kanayk

Զարուբյանի կանայք

$23.95

In stock

Paperback
2014 Yerevan
ISBN: 978-9939-0-0958-2
Languages: Eastern Armenian

Description



Նկարագրութիւն

«Զարուբյանի կանայք»-ը Շուշան Ավագյանի և լուսինե թալալյանի հինգ տարվա՝ 2008-ից 2013-ը ընկած հատվածում ձևավորված երկխոսության արդյունքն է։ Այն ժամանակակից հայ արվեստի եզակի գործերից է, որի գոյությունն ինքնին նպաստում է ներքին օտար հայացքի ձևավորմանը։
Ավագյանի գրական (ապա)ծրագրավորման լեզվում բառերն ու կետադրական նշանները գործում են որպես «ազդանշաններ»։ Այն կարծես կոդավորում է իմաստներ, որոնք մտքի տարածքում ստեղծում են ընթացական պատկերների ցանցային կապեր։ Գրողն անընդհատ դիմելով ընթերցողին ներգրավում է նրան մասնակից դառնալու նոր հասցեագրումների՝ կառուցելու համար նոր հարաբերություններ։
թալալյանը խորհրդային տարիների արտադրության լուսաժապավենով մի շարք փորձարկումների է ենթարկում «իրականությունը»։ Լուսանկարչական տեխնոլոգիական աչքը՝ իր պատմական հիշողությամբ ու մոռացությամբ ֆիքսում է դեպքը այլակերպված ձևով, ինչպես նաև ջնջում՝ նորի համար տեղ բացելով։



Additional information

Pages 284 Pages
Weight 1 lbs
Dimensions 4.5 × 8.25 in