Description
Նկարագրութիւն
Սա իրական պատմություն է Հայկ Հոբոսյանի մասին: Նա այսօր էլ շարունակում է պարել, պարեր բեմադրել և դասավանդել լսողության խնդիրներ ունեցող երեխաներին: Հայկը, շարժումների հաշիվը պահելով և շարժումները զգալով, պար է բեմադրում, որից հետո նրան օգնում են ընտրել համապատասխան երաժշտություն: Հայկն այժմ աշխատում է Երևանի լսողության խանգարումներ ունեցող երեխաների հատուկ կրթահամալիրում: