Description
Նկարագրութիւն
Երևանում սեպտեմբեր֊հոկտեմբեր ամիսների ընթացքում երեք երեխա է անհետացել: Յուրաքանչյուր երեխայի անհետացման վայրում հայտնաբերվել է միևնույն ձեռակերտ տիկնիկը’ երեք տիկնիկներ, որոնք ավելի շատ հարցեր են առաջացնում, քան պատասխաններ տալիս:
Շատերը խուճապի մեջ են, քանի դեռ ոստիկանությունը չի բացահայտել, թե ինչ կամ ով է թաքնված երեխաների առեղծվածային անհետացումների ետևում:
Խորհրդավոր գործի հետաքննությունը հանձնվել է Քննչական կոմիտեի ավագ քննիչ Ազնավուր Արամյանին, որը շուտով հասկանում է, որ գործ ունի Հայաստանի պատմության ամենամութ և ամենասարսափելի դեպքերից մեկի հետ…




