Description
Նկարագրութիւն
«Մոռացված դրախտի նոր հասցեն» Նուշիկ Միքայելյանի վերջին տասնամյակում ստեղծած լավագույն բանաստեղծությունների ընտրանին է։ Հեղինակի պոեզիայի առանցքում տիեզերական սերն է, մարդկային հոգու ու մտքի քարտեզը, դարի փոփոխվող դիմագիծն ու Հայոց երկիրը։ Ժողովածուն կազմված է չորս թեմատիկ գլուխներից՝ սիրային, տիեզերական, անձնական և հայրենասիրական, որոնք ընթերցողին կօգնեն բացել ներաշխարհի ամենատարբեր շերտերը և կներկայացնեն բանաստեղծի ստեղծագործական լայն ընդգրկումը։




