Description
Նկարագրութիւն
ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դասախոսների կոլեկտիվ մենագրությունն ամփոփում է Թուրքիայի հասարակական-քաղաքական դիսկուրսում Արցախի հակամարտության, հայ-թուրքական հարաբերությունների թնջուկում նրա ներառման հիմնահարցերը, թուրքական և ադրբեջանական ԶԼՄ-ներում «հայկական թեմատիկայի» համալիրի արտացոլման բազմամյա մշտագննման ու վերլուծության արդյունքները, համահեղինակների տարբեր տարիների գիտական ու գիտահանրամատչելի հրապարակումների նյութերը, եզրակացությունները, գիտագործնական առաջարկները:
Աշխատությունը նախատեսված է արևելագետների, քաղաքագետների, պատմաբանների, միջազգայնագետների, լրագրողների և հայ-թուրքա- կան հարաբերությունների կարգավորման խնդիրներով հետաքրքրվող ընթերցողների առավել լայն շրջանակի համար:




