Description
Henrikh Mkhitaryan was born into football, yet his journey was forged as much by loss as by talent. His father, Hamlet Mkhitaryan—one of the most formidable strikers in Armenian football history—played in France’s Ligue 2 and shaped the family’s life around the game. When Hamlet died of brain cancer at just 33, Henrikh was only seven. The grief was profound; for a time, he could not even bring himself to touch a ball. But from that silence emerged a promise: to go where his father could not.At fourteen, Mkhitaryan left home for Brazil to train with São Paulo, immersing himself in a new football culture, refining his technique, adopting a more creative style, and learning Portuguese along the way. What followed was a career defined by relentless progression and ambition: Pyunik, Metalurh, Shakhtar Donetsk, Borussia Dortmund, Manchester United, and Arsenal—each step elevating his status on the European stage.In 2019, he moved to Italy, spending three seasons with Roma before joining Inter Milan on July 2, 2022, under Simone Inzaghi. He quickly became a central figure in the Nerazzurri’s system, valued for his intelligence, discipline, and ability to influence decisive moments.This book is more than the biography of an elite athlete. It is an intimate story of a son shaped by early bereavement, driven by devotion, and guided by a quiet, unwavering resolve. A portrait of determination, identity, and purpose—an inspiring account for anyone who believes in the power of work, sacrifice, and dreams that outlive loss.Նկարագրութիւն
Հենրիխ Մխիթարյանը ֆուտբոլային ընտանիքից է, տաղանդն ու մասնագիտական ուղին կարծես ժառանգություն է ստացել։ Ծնվել է Հայաստանում, մեծացել Ֆրանսիայում, քանի որ հայրը խաղում էր Լիգա 2-ում։ Համլետ Մխիթարյանը եղել է հայկական ֆուտբոլի պատմության ամենաուժեղ հարձակվողներից։ Մահացել է ուղեղի քաղցկեղից, 33 տարեկանում, երբ Հենրիխն ընդամենը 7 տարեկան էր։Երիտասարդ Հենրիխն արժանապատվորեն շարունակեց հոր ֆուտբոլային ուղին։ Թեպետ նրա մահից հետո որոշ ժամանակ չէր կարողանում մոտ գնալ գնդակին, սակայն ինքն իրեն խոստացավ հասնել այնտեղ, ուր հայրը չհասցրեց։Ընդամենը 14 տարեկան էր, երբ մեկնեց Բրազիլիա՝ «Սան Պաուլո» ակումբում մարզվելու։ Այնտեղ զարգացրեց խաղային տեխնիկան, յուրացրեց ֆուտբոլի նոր՝ ստեղծագործական ոճ, սովորեց նոր լեզու՝ պորտուգալերեն։ Կարիերայի ընթացքում կրել է «Փյունիկի», «Մետալուրգի», «Շախտյորի», Դորտմունդի «Բորուսիայի», «Մանչեսթեր Յունայթեդի» և «Արսենալի» մարզաշապիկները։ 2019-ին տեղափոխվել է Իտալիա. երեք տարի խաղացել է «Ռոմա» ակումբում, 2022-ի հուլիսի 2-ին պաշտոնապես միացել է Սիմոնե Ինձագիի գլխավորած «Ինտերին» և անմիջապես դարձել «Ներաձուրրոների» հենասյուներից։ Գիրքը հուզիչ պատմություն է որդիական կարոտի և հոր՝ Համլետ Մխիթարյանի մասին, որի վաղաժամ կորուստը խորին հետք է թողել նրա կյանքում և շարժիչ ուժ դարձել։ Սա նպատակասլացության, ինքն իրեն հավատարիմ մնալու և փոփոխություն բերելու պատրաստակամության պատմություն է․ ճանապարհ, որը կոգեշնչի յուրաքանչյուրին, որ հավատում է տքնության, նվիրումի և երազանքի ուժին։




