Description
Նկարագրութիւն
Հայոց ցեղասպանության վերապրածները ոչ միայն անապատում մահվան ճանապարհն անցածներն են, այլև նրանց երեխաները, այդ երեխաների զավակները։
Այս գրքում քննարկվում են Հայոց ցեղասպանությունը վերապրածների կրած տրավմաները և երեխաներին փոխանցելու երևույթները։ Այս հետազոտության նպատակն է ուսումնասիրել հոգեկան ցնցումների ազդեցությունը վերապրածների երեխաների վրա և ի հայտ բերել թաքնված այն հետևանքները, որոնք ազդեցություն են գործել յուրաքանչյուր անհատի վրա յուրովի։ Այս մոտեցումը հնարավորություն է տալու ընկալել ցեղասպանությունը վերապրածների և նրանց սերունդների հոգու հուզական փոփոխությունները։




