Description
Նկարագրութիւն
Միջագետքի հնագույն գրավոր աղբյուրները (շումերական, աքադական, բաբելական) լավագույն սկզբնաղբյուր են մարդու արարման, արարման տեղի, աստվածների պաշտամունքի ու մարդկության պատմության զարգացման ոաումնասիրության համար: Հատկանշական է, որ այդ գրավոր աղբյուրները սերտորեն առնչվում են Արարատ երկրի, Հայքի ու հայերի հետ: Ներկայացվում են հայկական դիցարանի հետ սերտ առնչություն ունեցող շումերական, ինչպես նաև Հայկական լեռնաշխարհում ստեղծված պետությունների (Արատտա, Միտանի, Արարատ֊Ուրարտու, Երվանդունիների և Արտաշիսյանների ժամանակաշրջան) դիցարանները, նաև աստվածների վարքն ու բարքերը: