Description
Նկարագրութիւն
Գիրքը նվիրված է հայատառ թուրքերենի ձեռագիր (14-19-րդ դար) և տպագիր շրջաններին (1727-1968թթ): Ուսումնասիրության առարկա են դարձել հայատառ թուրքերեն ինքնուրույն և թարգմանական գեղարվեստական գրականությունը, կրոնադավանաբանական, պատմական, փիլիսոփայական երկերը, միսիոներական, ուսումնական և գիտահանրամատչելի գրքերը, հայկական թատերախմբերի թուրքերեն ներկայացումների համար թատրոնին ծառայած գրականությունը:
Քննության են ենթարկվել այս գրականության առաջացման պատմական, սոցիալ-քաղաքական նախադրյալները, նրա զարգացման և անկման պատճառները: Ուսումնասիրվում է 250 տարիների ընթացքում աշխարհի մոտ 50 քաղաքներում հրատարակված ավելի քան 2000 անուն տպագիր գրքերի մշակութային հասարակական արժեքը:




