Description
Նկարագրութիւն
Սույն նամականին ընդգրկում է ականավոր պատմաբան, հայագետ, մատենագետ, աղբյուրագետ Հակոբ Անասյանի հսկայածավալ նամականու մի մասը միայն: Նամականին կազմվել է որոշակի գիտական արժեք ներկայացնող նամակների ընտրության սկզբունքով:
Թե’ Հ. Անասյանին հասցեագրված է թե՜ իր կողմից մշակույթի և գիտության անձանց ուղղած նամակներում ընթերցողը կգտնի հարուստ տեղեկություններ հայ մշակութային կյանքի վերջին կեսդարյապատմության վերաբերյալ:
Նամականին ունի ծանոթագրությունների բաժին, ուր տրվում են տեղեկություններ գիտության և մշակույթի գործիչների վերաբերյալ: Նվիրվում է Հ. Անասյանի ծննդյան 100-ամյա հոբելյանին:




