Description
Նկարագրութիւն
«Ճամփորդություն ժամանակի և տարածության միջով» փաստա¬գրական պատմվածքների ժողովածուն բժիշկ Նուբար Ջանոյանի երկրորդ գիրքն է, որտեղ փաստական նյութի հենքի վրա շոշոփվում են հայ մարդուն հուզող բազում խոհական-փիլիսոփայական, ինչպես նաև առօրեական խնդիրներ։
Ժողովածուի «Կյանքը՝ ինչպես ապրեցի» բաժինը տպագրվել է 2001 թվականին, առանձին գրքով և ջերմ ընդունելության արժա¬նացել։ Հեղինակը շարունակել է գրել նոր պատումներ և ամփոփել «Սիրել մարդուն» վերնագրի ներքո։ Գիրքը հասցեագրված է ընթերցողների լայն շրջանակին։