Aroghj Snund Aroghj Mard

Healthy Food Healthy Person: Diet of a Healthy and Recovering Person

Առողջ Սնունդ Առողջ Մարդ

Առողջ եւ առողջացող մարդու սննդակարգի հնարավոր մերձեցմամբ

$39.95

Paperback
2024 Yerevan
ISBN: 978-9939-966-32-8
Languages: Eastern Armenian

Description



Նկարագրութիւն

Հետադարձ հայացք գցելով մարդու անցած ճանարրարհին’ համոզվում ենք, որ քիչ թե շատ իմաստավորված զարգացումներ տեղի են ունեցել սկսած 20֊րդ դարից, երբ շատ բնագավառներում սկիզբ է առել գիտության նկատելի զարգացում, սակայն բոլոր դեպքերում ճանապարհն ուղիղ ու հեշտ չի եղել, պարզ ու տրամաբանական ուղին շատ անգամ, չգիտես ինչու, մեր ուշադրությունից վրիպում է’ պայմանավորված գերշահույթի հետապնդումով ու սպառողի անտեղյակությամբ: Հնարում են, օրինակ, «մոլեկուլային խոհանոց» անհեթեթությունը, որից հետո հավանաբար պետք է սպասել «քվանթային մարսողության» հայտնաբերմանը: Մինչդեռ տառապանքներով ձեռք բերված ճշմարտությունները պարզ են եւ բնությանը մոտ, ինչում պետք է որ համոզվի սույն գիրքն իր ձեռքն առած ընթերցողը:

Գրքի հիմնական բովանդակությունը ներկայացված է երեք գլխավոր’ Ա, Բ եւ Գ մասերով, որոնց կառուցվածքը շատ պարզ է. առաջինում’ այբբենական կարգով դասավորված բաժիններում, բերված են պարզ եւ առողջ ապրելակերպի ու սննդառության տարբեր կարգի ու տեսակի ուտեստների վերնագրերն ու բադադրատոմսերը, ընդ որում, ամբողջովին շեղագրով ներկայացված վերնագրում, հարկ եղած պարագայում, ընդգծվում է նաեւ հիմնական բաղադրիչը կամ բաղադրիչները, որ գործնականում նպաստում է ընտրություն կատարողի կողմնորոշմանը:



Additional information

Pages 314 Pages
Weight 1.5 lbs
Dimensions 6.75 × 9.5 in