Description
Նկարագրութիւն
Երկրի և մարդկության փրկաթյան սևեռուն գաղափարով տարված տաղանդավոր գիտնականի ահասարսուռ ուղերձի հետքով են սլանում գրքի հերոսները։ Ամերիկացի պրոֆեսորը և նրա հնարամիտ ուղեկցորդուհին խերահեղ որոնումների մեջ են հիասքանչ Ֆլորենցիայում և Վենետիկում։ Արդյո՞ք զուր են ջանքերը, արդյո՞ք նրանք կհասցնեն կանխել աղետը… Վեպում անդադար փախուստ է և փնտրում. ընթերցողի առջև մերթընդմերթ հառնում է Դանտե Ալիգիերիի դժոխքը՝ Ինֆեռնոն, և ոչ միայն բանաստեղծի՝ գաղտնաբառեր ծառայող տողերում, այլև Վերածննդի մեծագույն վարպետների կտավներում։