Description
Նկարագրութիւն
«Գիրք ճանապարհի» ժողովածուի այս հրատարակությունը բովանդակային և կառուցվածքային առումով ճշգրիտ կրկնությունն է 1933 թվականի առաջին’ արգելված տարբերակի: Տարբերակ, որն իր պարագրկումներով, ծածկագրերով ու ենթատեքստերով, այլազան հարցադրումներով հանդերձ, ըստ էության, նախևառաջ արտացոլում է հայոց ազգային պետականության չարենցյան տեսլականը: Շտկվել են միայն ակնհայտ որոշ վրիպակներ, փոխվել է ուղղագրությունը: Նվիրվում է Եղիշե Չարենցի ծննդյան 125-ամյակին: