Description
Նկարագրութիւն
Հատոր 1
Այս գրքում զետեղված են հեղինակի «Անապատում» և «Պարտություն» վիպակները, որոնք, թեև գեղարվեստական աոանձին ընդհանրացումներ կատարող երկեր են, բայց սյուժետային առումով լրացնում են իրար: «Անապատում» և «Պարտություն» վիպակները պատկերում են համաշխարհային երկրորդ պատերազմի իրադարձությունները Մերձավոր Արևելքում, որտեղ, պատերազմի պատճառով, մարդիկ կործանվում էին ոչ միայն ֆիզիկապես, այլև բարոյապես, հոգեպես: Պատերազմը փշրում էր մարդկանց երազանքները, պատերազմը ոտնահարում էր ժողովուրդների իրավունքները: Պատերազմի ահավորության դեմ առողջ գաղափարների հաղթանակն է մարդկության փրկության ուղին:
Հատոր 2
Այս գրքում զետեղված են Ստեփան Ալաջաջյանի «Առանց հայրենիքի» և «Փյունիկ» վիպակները: Երկու վիպակներն էյ, ինչպես ժամանակին նշվեց ու գնահատվեց գրական մամուլում, գեղարվեստորեն հաստատում են հայկական (Կիլիկիա) այն ասացվածքը, թե «Հայրենիքը ժողովրդի ու հողի միասնությունն է», և հայրենասիրության հիմքը հայրենիքի գոյությունն է, նրա գոյատևումը:
Հատոր 3
Գրքում զետեղված է «Եղեգները չխոնարհվեցին» վեպը, որը նվիրված է եղեռնից փրկված բեկորներին, որոնք վերադարձան Կիլիկիա հայկական ինքնավար պետականություն ստեդծեյու հույսով ու խաբվեցին եվրո« պական դիվանագիտությունից, ապա 1921 թվականին հերոսական կռիվ մղելով թշնամու դեմ, ապաստան գտան Մերձավոր Արևելքի հյուրընկալ ժոդովուրդների մոտ: Վեպը պատկերում է Զեյթունի վերջին հերոսամարտը:




