Yerek Ser

Three Loves: A Novella

Երեք սէր

Վիպակ

$19.95

Paperback
2023 Gyumri
ISBN: 978-9939-0-4473-6
Languages: Eastern Armenian

Description



Նկարագրութիւն

Գիրքը երեք տարբեր խառնվածքի մարդկանց ապրումների մասին է, որոնց միավորում է անպատասխան սերը մեկը մյուսի հանդեպ: Սիրային եռանկյունին հետաքրքիր է նրանով, որ կողմերից յուրաքանչյուրը կյանքի մի փուլում կանգնում է ապագան իր ուզածի նման դասավորելու հարցի առաջ: Մեկին համարձակությունն է պակասում, ինչի արդյունքում ոչ առաջ գնալ է ստացվում, ոչ անցյալի թելերը թաց թուխ ել, մյուսին խանգարում է մեղքի զգացումը, որը ւրեղ չի թողնում այլ զգացմունքների համար, իսկ երրորդը դժվարությամբ, բայց կարողանում է ընդունել իրականությունն այնպիսին, ինչպիսին կա, և առանց դրանից փախչելու փորձում է նոր կյանք սկսել:

Ինչպես կարող է սկզբունքներին զոհ գնալը, ապա մտերիմ մարդու հետ անկեղծ չլինելը միանգամից մի քանի կյանք տանել այլ ճանապարհով, կամ կարելի է արդյոք առանց սիրո բավական ժամանակ ապրել մեկի հետ ու նրան կորցնելուց հետո միայն զգալ, որ սիրում ես ամբողջ սրտով: Հնարավոր է հիասթափվելուց հետո նույն մարդուն նորից սիրել, և ինչի համար մնալ մի մարդու կյանքում, ում կողքին ժամ առ ժամ սպառվում ես, երբ ամեն անցնող վայրկյանդ հնարավորություն է նոր կյանք սկսելու ու թեկուզ մենակ երջանիկ լինելու: Ինչպես դուրս գալ իրավիճակից, որից թվում է, թե ելք չկա, ու ինչպես հաղթահարել խնդիրները’ ընդունելով դրանք որպես կյանքի մարտահրավերներ: Այս հարցերի շուրջ են զարգանում գրքի հիմնական գործողությունները:



Additional information

Pages 152 Pages
Weight 1 lbs
Dimensions 5.75 × 8 in