Description
Նկարագրութիւն
Էլեն Բյուզանդը Չարենցի մասին հուշեր տարբեր տարիների հրապարակել է Բոստոնի «Հայրենիք» հանդեսում: Դրանք Չարենցի մասին հուշերի ոչ մի ժողովածուում չեն ընդգրկվել: Էլեն Բյուզանդն իր անդրադարձներում հատկապես մեծ ուշադրություն է դարձնում Չարենցի և նրա սերերի հարաբերություններին, փորձում է անգամ Չարենցի ստեղծագործությունների մեջ տարբերակել սիրային բանաստեղծությունների ճշմարտացիությունը, հատկապես ուշադրություն է հրավիրում բանաստեղծի հարաբերությունները Կարինե Քոթանջյանի և Աստղիկ Ղոնդաղչխյանի հետ, որոնց անձամբ ճանաչել է:




