Description
Նկարագրութիւն
Գրքում լուսաբանվում են XX դարում մարդկության դեմ ուղղված ծանրագույն հանցագործություններից մեկի՝ հայերի ցեղասպանության պատմության մի շարք հանգուցային հարցեր: Քննական վերլուծության են ենթարկվում 1915-ի ցեղասպանության դրդապատճառների ու հետևանքների հարցում գոյություն ունեցող տեսակետներն ու գնահատականները:
Զգալի տեղ է հատկացված ժամանակակից թուրք պատմագրության կողմից այդ եղեռնի պատմության խեղաթյուրումների քննադատությանը: