Description
Khachatur Abovyan's novel Wounds of Armenia (Verk Hayastani) and the collection of fables A Toy of Idle Times are published in this volume of the My Library series. A toy of idle times is an attempt to make people more honest and is a mockery of foolish and dishonest people. The novel Wounds of Armenia became a turning point in the new age of Armenian literature. It's a valuable input in the Armenian historiography. It's the first work written in the modern Armenian language (ashkharhabar) and was understood by the whole population across all social classes of the 19th century, which gives the novel greater value.
Each book from the My Library series represents one of the classical Armenian writers or poets’ best works. The series is intended for schoolchildren, students, adult readers, and anyone interested in Armenian literature.
Նկարագրութիւն
«Իմ գրադարանը» մատենաշարով լույս են տեսնում Խաչատուր Աբովյանի ստեղծագործությունները, այդ թվում` «Վերք Հայաստանի» վեպը և «Պարապ վախտի խաղալիք» առականին: Աբովյանին միշտ մտատանջել են անհատի և հայրենիքի ճակատագրերը, իր ստեղծագործություններում նա վեր է հանել իրականության գորշ հակադրությունները: «Պարապ վախտի խաղալիք» գրքում տեղ գտած նրա առակները մարդկանց բարոյապես ազնվացնելու փորձեր են: Աբովյանն իր առակներով ծաղրում է հիմար ու անազնիվ մարդկանց:«Վերք Հայաստանի» վեպը հայ նոր գրականության պատմության շրջադարձային կետը դարձավ: Այն արժեքավոր ներդրում է հայ նոր պատմագրության մեջ: «Վերք Հայաստանի» վեպը աշխարհաբար լեզվով առաջին ստեղծագործությունն է: Գրված է 19-րդ դարի հասարակության բոլոր խավերի համար հասկանալի ու մատչելի լեզվով, որն էլ ավելի է բարձրացնում վեպի արժեքն ու գնահատանքը:
«Իմ գրադարանը» մատենաշարի յուրաքանչյուր գրքում ներկայացված են հայ դասական գրողների լավագույն գործերը: Մատենաշարը հասցեագրված է դպրոցականներին, ուսանողներին, մեծահասակ ընթերցողներին և առհասարակ բոլոր նրանց, ովքեր սիրում են հայ գրականությունը:




