Description
Նկարագրութիւն
Գիրքը մեր սովորությունները հասկանալու և ղեկավարելու մասին է։ Դուք կբացահայտեք, թե որքան հաճախ ենք մենք դառնում սովորությունների զոհը՝ նույնիսկ առանց գիտակցելու։ Սովորություններն այնքան խորն են մտած յուաքանչյուրիս առօրյա, որ դրանց հաղթահարման համարգիտակցության որոշակի վիճակ և կամքի ուժ է հարկավոր, ինչը հաճախ մեզ մոտ բացակայում է։ Գրքում հեղինակը ներկայացնում է իր անձնական փորձը, պատմում, թե ինչպես է սեփական անձի վրա աշխատելը փոխում է մարդու աշխարհընկալումը, օգնում ազատվել վնասակար սովորություններից և ձեռք բերել օգտակար սովորություններ։ Գրքում կառնչվեք ամենատարածված սովորությունների հետ, ծխելուց մինչև սթրեսներ, ալկոոհոլ օգտագործելուց մինչև օրնիբուն քրտնաջան աշխատանք, կպարզեք, թե ինչպես են դրանք ձևավորվում, և ամենակարևորը՝ ինչպես պետք է դրանք ղեկավարել։




