Description
Նկարագրութիւն
Հայ ժողովրդի լեզուն’ հայերենը, մեր մը-շակութային ինքնության հիմքն է և հազարամյակների պատմության վկայությունը: Հայերենը ոչ միայն հաղորդակցության միջոց է, այլև մեր ժողովրդի պատմության, ավանդույթների և հոգևոր աշխարհի հայելին:
«ՀԱՅԻ բառարանը» ստեղծվել է հայերեն խոսքի գեղեցկությունն ու հարստությունը ներկայացնելու, գրագետ ու ճիշտ խոսքը խը թանելու նպատակով: Այն ծառայում է որպես ուղեցույց նրանց համար, որոնք ցանկանում են խորությամբ հասկանալ մեր լեզվի բառապաշարը և այն օգտագործել հմտորեն: Այս բառարանում ներառված են ինչպես դասական, այնպես էլ ժամանակակից խոսքում հանդիպող բառեր: Մեր նպատակը ոչ միայն բառերի իմաստները ներկայացնելն է, այլև հայոց լեզվի նկատմամբ սիրո և հարգանքի զգացումը սերմանելը: «ՀԱՅԻ բառարանը» կծառայի որպես անփոխարինելի գործիք’ կրթության, մշակույթի և գրականության ոլորտներում գործունեություն ծավալողների, ինչպես նաև հայերենին նվիրված յուրաքանչյուր անձի համար:




