Haverzhakan Sharzhum

Perpetual motion: Essays, Interviews, Memoirs

Հավերժական շարժում

Էսեներ, հարսազրույցներ, հուշեր

$29.95

Hardcover
2025 Yerevan
ISBN: 978-9939-9353-4-8
Languages: Eastern Armenian

Additional Artists

Description



Նկարագրութիւն

«Հավերժական շարժում» ժողովածուն փորձ է նորից խոսելու Փարաջանովի բուռն ու մեծ ցնցումներով լեցուն կյանքի մասին, որն իր անձն ու արվեստը պարուրող առասպել է: Գրքում ընդգրկված են ռեժիսորի կյանքի և գործունեության տարբեր փուլերին, բարեկամական և ստեղծագործական կապերին վերաբերող նյութեր, ելույթներ: Ընտրանիում Փարաջանովի գեղագիտական սկզբունքները, հայացքներն ու մոտեցումներն ամբողջացնող տեքստեր են: Այստեղ ռեժիսորն արձանագրում է հեղինակային կինոյի իր ընկալումները, գեղարվեստական սկզբունքներն ու հավատամքը՝ որոշակի իմաստով գրելով ստեղծագործական մանիֆեստ: Ընդգրկված են նաև ժամանակակիցների էսսեներն ու հուշերը, կարևոր դրվագներ Փարաջանովի կյանքից, ինչպես նաև հարցազրույցներ այն արվեստագետների հետ, որոնք կինոպոետի հետ տարիների բարեկամությամբ կապված լինելու բախտ են ունցել։ «Հավերժական շարժում»-ը տարբեր դիտանկյուններից ներկայացնում է համաշխարհային մշակույթին ու գեղարվեստական մտածողությանը փարաջանովյան դարաշրջանի թողած ազդեցությունը և շարունակում փնտրել առայսօր հնչող հարցի պատասխանը՝ ո՞վ էր Փարաջանովը՝ կինոպոե՞տ, գեղեցկության մոգ, չհասկացված գեղագետ, հնավաճառ, հեքիաթասաց, աճպարար, նկարիչ, հալածյալ հրեշտակ, քաղաքական այլախոհ, թե՞ պարզապես «ամենաանազատ երկրի ամենաազատ մարդը»:



Additional information

Pages 256 Pages
Weight 1 lbs
Dimensions 6.25 × 9.25 in