Description
Նկարագրութիւն
Պաղ անձրև է մաղում։ Գյուղական փոշոտ ու անխնամ ճանապարհով անշտապ քայլում են մի խումբ խեղճ… Կարծում եք մարդիկ, սխալվում եք, մարդիկ չեն, բայց եթե հագար ու մի հոգս ունես, ուսերդ վհատությունից կքել են, ու մեջքդ՝ շատ աշխատելուց կորացել, միտքդ էլ՝ մոլորվել, այնքան էլ կարևոր չէ՝ ով ես… Օրնիբուն բանող ծանրաշարժ գեղջկուհի թե սանամեր Դդում, հոգնած վարժապետ թե երաժշտության պրոֆեսոր Տանձ, անփող ու տնանկ շինական թե քավոր Դդմիկ….
Կան գրական երկեր, որոնք անխափան ուղեկցում են րնթերցողին քնքուշ հասակից մինչև հասուն տարիք՝ շարունակելով մնալ նորանոր ու զարմանալի բացահայտումների աղբյուր։ Այդպիսին է Ջաննի Դոդարիի «Չիպոլինոյի արկածներր»։