Description
What you are today is not important . . . for in this runaway bestseller you will learn how to change your life by applying the secrets you are about to discover in the ancient scrolls.The author of this book is a man of unusual and difficult fate which one day led him to the brink of death: in full bloom, he thought about suicide. He had lost everything – work, shelter, the meaning of life and was on the verge of despair. But he was able to rise from the depths of failure to the top of luck. He gained experience which later became the wealth of thousands of people, gave them the ability to overcome crises and succeed in life. “The slaughterhouse of failure is not my destiny. I will persist until I Succeed.”
This book is respectfully dedicated to a great salesman W. Clement Stone, who has blended love, compassion, and a unique system of salesmanship into a living philosophy for success which motivates and guides countless thousands of individuals, each year, to discover greater happiness, good mental and physical health, peace of mind, power and wealth.
Նկարագրութիւն
Կարևոր չէ, թե ով ես դու այսօր… քանի որ այս համամարդկային բեսթսելերի հետ կսովորես՝ ինչպես փոխել կյանքդ՝ կիրառելով այն գաղտնիքները, որոնք կգտնես հնագույն գալարներում: «Աշխարհի մեծագույն վաճառականը» գրքի հեղինակը արտասովոր ու բարդ ճակատագրով մեկն է, որ մի ժամանակ հասել էր կործանման եզրին. ուժերի ծաղկման շրջանում նա մտածում էր ինքնասպանության մասին, քանի որ կորցրել էր ամեն ինչ՝ աշխատանք, տուն, կյանքի իմաստը, ու հայտնվել խորը հուսահատության մեջ:
Բայց նա կարողացավ հաղթահարել այս ամենն ու մագլցել մինչև հաջողության ամենաբարձունքները: Իր սեփական փորձը նա հետագայում դարձրեց հազարավոր մարդկանց հաջողության հասնելու միջոց, նրանց հնարավորություն տվեց հաղթահարելու ճգնաժամերն ու հասնել հաջողությունների: «Անհաջողությունների սպանդանոցն իմ ճակատագիրը չէ: Ես պայքարելու եմ, մինչև հաջողության հասնեմ»:
Այս գիրքը հարգանքի տուրք է հանճարեղ վաճառականին՝ Վ. Քլեմենտ Սթոունին, ով սերը, կարեկցանքը և վաճառելու արվեստի յուրօրինակ գաղափարախոսությունն իրար է միախառնել՝ ստեղծելով հաջողության մի դինամիկ փիլիսոփայություն, որը տարեցտարի ոգևորում և ուղղորդում է հազարավոր մարդկանց՝ բացահայտելու էլ ավելի մեծ երջանկություն, լինելու առողջ թե՛ հոգեպես, թե՛ ֆիզիկապես, վերագտնելու իրենց մտքի խաղաղությունը, լինելու ազդեցիկ և հարուստ:




