Description
Նկարագրութիւն
1916 թուականն էր: Տեղահան արուած հայերի ճանփաբաժանը Սիրիայի Հալէպ քաղաքն էր: Բայց սարսափը միայն նոր էր սկսում: Տղամարդկանց կոտորածներին հետեւում էին դէպի Դէյր Էլ-Զօրի անապատ ուղղուած քարաւանները՝ մահուան երթի ելած կանայք, երեխաներ ու ծերեր: Ահա այստեղից շարունակւում է «Արտոյտների ագարակը» վէպում անաւարտ մնացած պատմութեան թելը: Ընթերցողը, որ սիրեց առաջին վէպը, դեռ չգիտի, թէ ինչպէս երեխաները կհասնեն Իտալիա, որտեղ նրանց էին սպասում հօրեղբայրը եւ զարմիկները: Ընթերցելով «Զմիւռնիայի ճանապարհը» վէպը՝ վերջապէս կիմանանք, թէ ինչ կատարուեց նրանց հետ: