Description
Նկարագրութիւն
Այս գիրքը նրանց Համար է, ովքեր անկեղծորեն Հավատում են Հրաշքներին: Եթե այն Հայտնվել է քո ձեռքերում, ապա դու Մնիի և Դավիթի Հետ մի երկար ճամփորդություն ես անցել Կախարդական գրադարանից մինչև Մարս մոլորակ: Եվ Հիմա, դու նորից պատրաստ ես ճամփորդության: Բայց այս անգամ… դեպի անցյալ:
Ի՞նչ կլիներ, եթե մի առավոտ արթնանայիր ու Հայտնվեիր 90֊ականների Երևանում’ առանց Հեռախոսների, առանց Համացանցի… միայն դու, Անին ու Դավիթը: Սա մի Երևան է, որը դու երբեք չես տեսել, բայց որն ապրում է քո ծնողների մանկության Հուշերում: Եվ ամենաՀետաքրքիրն այն է, որ այստեղ մեր Հերոսները Հանդիպում են իրենց ծնողներին’ դպրոցական տարիքում: Բայց պարղվում է, որ անցյալում կա ևս մեկը, ով գիտի կախարդական սենյակի գաղտնիքը… Լկս պատմությունը ոչ միայն Անիի ու Դավիթի, այլ նաև քո մասին է: Պատկերացրու, որ դու ես նրանց կողքին, և Հենց դու ես նրանց Հետ միասին Հայտնվում անցյալի Երևանում:
Պատրաստ ես… եթե այո, ապա շրջիր էջը, որովհետև նոր արկածներն արդեն սկսվել են…




