Description
Նկարագրութիւն
Գիրքը նվիրված է 1979 թվականից ի վեր, բայց հատկապես 1993-1996 թվականներին RAA կազմակերպության նախաձեռնությամբ Քարվաճառի (Քյալբաջար), Քաշաթաղի (Լաչին), Քաշունիքի (Ղուբաթլի), Զանգելանի, Ջաբրայիլի, Ֆիզութու, Բայլականի, Աղդամի, Աղջաբերդու, Թարթառի եւ Պարտավի (Բարդա) շրջաններում իրականացված որոնողական եւ հետազոտական աշխատանքների ընթացքում հայտնաբերված պատմական հուշարձաններին: Տեւաճան մի շարք ճամփորդությունների շնորհիվ կուտակված դաշտային նյութի, ինչպես նաեւ գրավոր աղբյուրների համատեղ ուսումնասիրմամբ ներկայացված են շրջանի բազմաթիվ բնակավայրերն ու հնավայրերը: