Yulia Grigoryants

Յուլիա Գրիգորյանց

Yulia Grigoryants, an independent photographer, delves into personal projects and social narratives, exploring the intersections of place and memory. She documents the harsh reality of displacement, unrest and extreme poverty in conflict zones and border regions, especially as experienced by ethnic minorities.

Her photographs have appeared in The New York Times, The Sunday Times, The Wall Street Journal, The Washington Post, AlJazeera, among others

Grigoryants’ work has been shown at Sharjah Art Bienial (2023), Photo Marseille (2021); Musée Albert-Kahn, Boulogne-Billancourt, France (2020–2021); Escale à la Grange aux Belles, Paris (2018); and Council of Europe, Strasbourg (2017).

She has received the Prix Maison Blanche (2021); Rencontres Photographiques des Amis d’Albert-Kahn award (2020); and Press Best New Talent, 2nd Place, Prix de la Photographie, Paris (2017).

Born in Azerbaijan to an Armenian family, Grigoryants fled the country in 1988 to escape the violence perpetrated against the Armenian population. Her photographic practice is informed by her personal history of growing up in Armenia during the transition from Soviet rule to independence, surviving a devastating earthquake and enduring half a decade of war that bled into years of ongoing socioeconomic hardship and scarcity.

Currently Yulia resides and creates between the Paris and Yerevan.

ՅՈՒԼԻԱ ԳՐԻԳՈՐՅԱՆՑԸ  վավերագրող լուսանկարիչ է Հայաստանից: Նրա աշխատանքները բացահայտում են մարդկային կյանքի անտեսված կողմերը՝ փաստագրելով հակամարտությունների հետևանքները, մարգինալացված համայնքների կյանքը և սոցիալական ու մշակութային մարտահրավերների երկարատև ազդեցությունը։ Իր լուսանկարների միջոցով նա ուսումնասիրում է հիշողության, մարդկանց տոկունության ու կորուստը վերապրելու թեմաները:

Ստեղծագործական այս մոտեցումը խորապես կապված է հեղինակի անձնական պատմության հետ: Ծնվելով Խորհրդային Ադրբեջանում՝ հայկական ընտանիքում, Գրիգորյանցը 1988 թվականին ստիպված է եղել լքել երկիրը՝ հայերի նկատմամբ տեղի ունեցող բռնություններից խուսափելու համար։
Նրա մանկությունն անցել է Հայաստանում՝ երկրի անկախացման բարդ տարիներին: Հեղինակը վերապրել է ավերիչ երկրաշարժ, մեծացել պատերազմի հետևանքով առաջացած սոցիալ-տնտեսական դժվար պայմաններում:

Յուլիա Գրիգորյանցի աշխատանքները հրապարակվել են միջազգային հեղինակավոր պարբերականներում, այդ թվում՝ The New York Times, The Sunday Times, The Wall Street Journal, The Washington Post և Al Jazeera: Հեղինակի լուսանկարները ներկայացվել են նաև Շարժայի արվեստի բիենալեում (ԱՄԷ), Ալբեր-Կանի թանգարանում (Ֆրանսիա), Եվրոպայի խորհրդում (Ֆրանսիա), Սոմերսեթ Հաուսում (ՄԹ) և ՄԱԿ-ի տանը (Հայաստան)։

Նա արժանացել է մի շարք կարևոր մրցանակների, այդ թվում՝ Ալբեր-Կանի և Prix Maison Blanche մրցանակներին։
Այսօր Յուլիա Գրիգորյանցն ապրում և աշխատում է զուգահեռաբար երկու քաղաքում՝ Փարիզում և Երևանում։

Roles: Photographer

Products

:

1-1 / 1