Description
Նկարագրութիւն
Եթե դուք մանկապարտեզի ավագ խմբի դաստիարակ եք, առաջին դասարանի դասվար կամ 6-8 տարեկան երեխայի ծնող, ապա «Ոսկեփորիկը» կարող է դառնալ ձեր լավ օգնականը:
Գրքույկը դասական հեղինակների ստեղծագործությունների, առած-ասացվածքների, հանելուկների, խաղերի ու երգերի ժողովածու է:
«Ոսկեփորիկում» զետեղված նյութերի մեծագույն մասը բերանացի անելու համար է նախատեսված: Ինչպե՞ս աշխատել «Ոսկեփորիկով». Այս հարցի պատասխանը կգտնեք «Գիրք ծնողների եւ ուսուցիչների համար» մեթոդական ուղեցույցում: