Description
Նկարագրութիւն
Մի ուշագրավ պատմա-գիտա-հետազօտական ճամբորդութիւն՝ Եւրոպայի հեռաւոր հիւսիս-արեւմտւան կղզիների քարաշէն կայքերից մինչեւ Միջերկրականի տարածքներ, Սարդինիայի հնավայրեր, ու այնտեղից էլ՝ Հայկական Բարձրավանդակ։
Սակայն բուն ուղեւորութիւնը իրականացուել է հակառակ ուղղութեամբ, հազարաւոր տարիներ առաջ՝ Հայոց Քաղաքակրթութեան բերքերը հասցնելով նինչեւ Շոտլանդական Կղզիներ։
Ահա թէ ինչու է սա նաեւ՝ Հայոց Պատմութիւն։
Օրքնին եւ Շոտլանդիայի Արեւմտեան Կղզիները ընդգրկում են քարէ շրջանակների, ցից քարերի եւ միջանցքաւոր թումբերի մի հրաշալի հաւաքածու, մինչդեռ նրանց կոնաձեւ քարէ աշտարակներն ու եղջիւրաձեւ թումբերը Բրիտանական ծագում չունեն, այլ պատկանում են Կասպից Ծովի ու Միջերկրականի տարածաշրջաններին։ Նրանց արաողները նոյնքան առեղծուածային են եղել։ Աւանդույթները խօսում են ‘օտարներ հեռուներից’ մարդկանց մասին, որոնք արտաքնապէս տարբեր են եղել, հագել սպիտակ խալաթներ ու ապրել են սովորական բնակչութեան կողքին։ Նրանք համարւել են հմուտ աստղագէտներ, հսկայական քարերի հետ աշխատելու արտասովոր ունակութեամբ։ Իսկ ով՞քեր են եղել այս համեմատաբար զարգացած հնագոյն ճարտարապետները։
Այս լուսաբանող ուսումնասիրական աշխատութեան մէջ, հռչակաւոր հեղինակ Ֆրէդի Սիլւան քննում է Նոր Քարէ-դարեան մշակոյթը, Գալական լեզուն եւ Շոտլանդական Կղզիների սրբափառ աւանդոյթները ու գտնում ապացոյցների շարան, առաջնորդելով Սարդինիա եւ Հայկական Բար-ձրավանդակ։ Նրա հետազօտութիւնը տեղորոշում է այս մոռացուած քաղաքակրթութիւնը, եւ այն ինչ մղել է այդ ժողովրդին՝ աւելի քան 7000 տարի առաջ, ընտրելու Եւրոպայի ամենահեռուները՝ վերստեղծելու համար իրենց բուն հայրենիքի գլուխգործոցները։ Նա նաեւ բացայայտում է մի թաքնուած նախագիծ, սփռուած Օրքնիի ու Իռլանդիայի տարածքով մէկ՝ ի ցոյց դնելով թէ ինչպէս են մեր նախնիները շատ աւելի ի վիճակի եղել արտակարգ նւաճումների, քան մեզ համոզել են ցանկացել։