Description
Նկարագրութիւն
Մեծ լեզվաբան և բանասեր Հրաչյա Աճառյանի նամակները նրա գիտական ժառանգության անքակտելի մասն են: Դրանք պարզաբանում են նրա ապրած կյանքը, շրջապատն ու կապերը՝ սկսած XIX դարի վերջերից մինչև XX դարի կեսերը: Դրանք նաև բացահայտում են նրա հետազոտությունների շրջանակները, առնչությունները մշակույթի տարբեր բնագավառների գործիչների հետ, մտորումները տարբեր խնդիրների շուրջ: Հասցեատարերի թվում են հայ և համաշխարհային մշակույթի այնպիսի դեմքեր, ինչպիսիք են Հ. Թումանյանը, Մ. Աբեղյանը, Գ. Հովսեփյանը, Ա. Մեյեն և այլք: