Mamikonyanner

The Mamikonians: Fairy Tale and Reality

Մամիկոնյաններ

Առասպել և իրականություն

$59.95

Hardcover
2024 Yerevan
ISBN: 978-9939-1-1845-1
Languages: Eastern Armenian

Description



Նկարագրութիւն

Սույն գիրքը դյուրին ընթերցանության համար չէ, հետևաբար որոշակի ուշադրություն և համբերատարություն է պահանջում։ Այստեղ չկա ժամանակագրական հաջորդականություն, չկան էպիկական նորատեսակ պատումներ, չկան նաև մատենագրական սենսացիոն հայտնագործություններ։ Կան միայն փաստեր ու փաստարկներ, որոնք բացահայտում են Մամիկոնյան տոհմի մասին այն ճշմարտությունը, որն արմատապես տարբերվում է ներկայիս ընդունված և գլխավորապես քարոզչական նպատակներով գործածվող ճշմարտությունից։ Աշխատությունը գրվել է խնդիրը համակողմանիորեն և հանգամանորեն ներկայացնելու նպատակով, այդ իսկ պատճառով կարող է թվալ, թե որոշ տեղերում կրկնաբանություններ կան։ Իրականում դրանք միևնույն անծին կամ երևույթին վերաբերող տարբեր դիտարկումներ են, որոնք միմյանց լրացնելով՝ ամբողջացնում են ընդհանուր պատկերը։ Հարկ է նկատի ունենալ, որ սա պատմագիտական յուրատեսակ հետաքննություն է, որի ընթացքում փորձ է արվում գծել մի քանի դար անընդմեջ ազգային իշխանության վերնաշերտում տեղ գրաված նախարարական տան քաղաքական և բարոյահոգեբանական դիմանկարը, ինչպես նաև ի հայտ բերել տոհմի նշանավորների գործունեության հիմնական դրդապատճառները։ Ուստի՝ նրանց ժառանգական հատկանիշների անատոմիական (կազմախոսական) զննության համար ոչինչ ավելորդ չի կարող լինել։ Նա, ով կհոգնի հաստատումների առատությունից՝ հանգիստ կարող է դադարեցնել ընթերցումը։ Նշանակում է՝ գիրքն ուղղված է մեկ ուրիշին։

Պարագայական առումով գիրքը կարելի է ընդունել նւսև սեփական անցյալի մասին մինչ այժմ մեր ունեցած իմացությունը վերարժեքավորելու նախադրյալ։ Դա կարևոր պայման է աոաջին հերթին ազգային գաղափար ձևավորելու համար։ Գիտակցենք վերջապես, որ ազգը չի կարող հարատևել աոանց ազգային գաղափարի, իսկ ազգային գաղափարի հիմնաքարերից մեկը անեղծ պատմությունն է։



Additional information

Pages 800 Pages
Weight 2.5 lbs
Dimensions 6.25 × 8.25 in