Im Arajin Aybubeni Tetre

My First Armenian Alphabet Workbook

Իմ առաջին այբուբենի տետրը

$7.95

Out of stock

Paperback
Yerevan
ISBN: 978-9939-9123-2-5
Languages: Eastern Armenian

Description



Նկարագրութիւն

Ձեր ուշադրությանը ներկայացվող աշխատանքային տետրը կնպաստի նուրբ շարժողական հմտությունների և հայկական այբուբենի տառերը գրելու երեխայի ունակության զարգացմանը: Ձեռագիր տառերը գրելու փորձերը պետք է նախաձեռնել տպատառ այբուբենը սովորելուց հետո: «Անդրանիկ» հրատարակչությունն այս նպատակի համար առաջարկում է իր հրատարակած «Իմ առաջին նկարազարդ այբուբենը» գիրքը:

Այս տետրի առաջին չորս էջերում առաջարկվում է երեխային’ փոխարինել կետագծերը գծերով: Այս նկարչական վարժությունների կատարումը նպատակ է հետապնդում զարգացնել գրիչը ամուր բռնելու և նշված ուղղություններով գծեր, շրջաններ նկարելու ունակությունը: Աստիճանաբար նկարչական վարժությունները բարդանում են և քայլ առ քայլ փոխարինվում տառերի առանձին մասնիկների կրկնօրինակման վարժություններով:

Հաջորդ փուլով առաջարկվում է երեխային’ կետերի ուղղորդմամբ գրել տառեր: Այս փուլում նպատակահարմար ենք համարում առաջարկել ծնողներին և ուսուցիչներին’ կատարել լրացուցիչ վարժություններ’ մասնավորապես առաջարկելով երեխային կրկնօրինակել տառը օդում կամ ավազի վրա խաղալիս, որոշ դեպքերում դանդաղ և երեխայի համար տեսանելի ձևով գրել մեկ – երկու տառ: Տողերը լրանալուց հետո նպատակահարմար է կրկնել տառերի գրությունը մեկ այլ տետրում, որը չի պարունակի կետերով ուղղորդիչներ:

Յուրաքանչյուր երեխա տարբեր արագությամբ է սովորում գրել: Դանդաղ կամ արագ գրելը’ բացարձակապես չի արտահայտում երեխայի մտավոր ունակությունները: Այդ իսկ պատճառով ծնողները պետք է զինվեն համբերությամբ և չհուսահատվեն, եթե երեխան ծնողների ակնկալածից դանդաղ է սովորում գրել: Առավել կարևոր է հետևել, որ երեխան հաճույքով մասնակցի գործընթացին և հաճույք ստանա իր կատարածից: Խրախուսական խոսքերը և նվերները ցանկալի են: Գրքի կազմը պարունակում է պատվոգիր, որը կարելի է կտրել և տալ երեխային տետրի էջերը ավարտելուց հետո:



Additional information

Pages 28 Pages
Weight 0.5 lbs
Dimensions 8.25 × 9.25 in