Description
Նկարագրութիւն
Պարույր Սևակի «Եղիցի լույց» ժողովածուի ճակատագիրը ողբերգականորեն նման եղավ հեղինակի ճակատագրին: Գրքի առաջին տպաքանակը (1969 թ.) բռնագրավվեց: Ժողովածուն լույս տեսավ հետմահու, հայտնի կրճատումներով ու «խմբագրումներով», որոնց վրա դրած էր ժամանակի սև թաթը: Մեծ բանաստեղծի վերջին ժողովածուն հայ ընթերցողին է հասել բնագրային աղավաղումներով: Ընթերցողին առաջին անգամ ներկայացվում է ժողովածուի ամբողջական անխաթար բնագիրը: Նրանում տեղ են գըտել 51 նոր բանաստեղծություններ, որ հեղինակը նախապես մտահղացել է մտցնել ժողովածուի մեջ: