Avetaran est Hisusi

The Gospel According to Jesus Christ: A Novel

Ավետարան ըստ Հիսուսի

Վեպ

$37.95

Out of stock

Hardcover
2021 Yerevan
ISBN: 978-9939-76-665-2
Languages: Eastern Armenian

Additional Artists

Description



Նկարագրութիւն

Վեպում ներկայացվում է Նոր Կտակարանի իրադարձությունների ինքնատիպ մեկնաբանությունը. որոշ դրվագներ առհասարակ բացակայում են կամ պակաս ուշադրության են արժանանում, իսկ մյուսները, ընդհակառակը, անցողիկից դառնում են առանցքային:

Ավետարանական ժամանակների տագնապալի մթնոլորտում Սարամագուն փորձում է գտնել իրական պատճառները այն տառապանքի, որ կրել են Հիսուսն ու նրա հայր Հովսեփը: Հիսուսի կերպարը զերծ է հերոսականությունից. Նա մարդ է՝ մարդուն բնորոշ բոլոր խնդիրներով ու կասկածներով, ցանկություններով ու սխալներով: Սա 20 –րդ դարի ամենասկանդալային գրքերից է, թարգմանված է բոլոր եվրոպական լեզուներով: Եկեղեցին այն հռչակեց «Նոր Կտակարանին ուղղված զրպարտագիր», բայց հենց այս վեպի համար էր, որ հեղինակը ստացավ Նոբելյան մրցանակ…
Որքան էլ որ ծամծմված է թեման, Սարամագուն աննկարագրելի հմտությամբ է ընթերցողին խորասուզում մեր դարաշրջանի առաջին տարիների աշխարհ: Առանձնահատուկ է պատումի ոճը. ասացողի կենդանի խոսք, մեղմ, շշնջացող ձայն, որ մերթ ծոր է տալիս բառերը, մերթ հապճեպ արտաբերում շուտասելուկի պես:

Հրաշալի գիրք, որը կարդալիս զգում ես փշրված ատամներից արյան համը, կամ ինչպես է անապատների ավազը սորում մատներիդ արանքով, և… Աստծու ներկայությունը…



Additional information

Pages 384 Pages
Weight 1.5 lbs
Dimensions 6 × 8.5 in