Karen Karslyan

Կարեն Ղարսլյան

Karén Karslyan (b. 1979) is a poet, visual artist, translator, holds a PhD in English and is the chairman of the Writers for Peace Committee of PEN Armenia. He is the author of six books including, Lezvi Tsayrin (On the Tip of the Tongue), a collection of poetry (Granish, 2022); and Aterazma, a typographic film-novel (Inknagir, 2016). His Armenian translation of Lust by Kathy Acker was published by Inknagir in 2015. His writing has been featured in anthologies across multiple languages, including English, Spanish, and French. His performative lectures of Aterazma have been hosted by Coimbra University (2018) and the University of Michigan (2022). His visual art includes flipbooks and video art pieces that have been exhibited at film and art festivals. He is the recipient of the Granish Best Short Story Award (2024) and Best Poetry Award (2021), as well as NPAK’s Young Artists Award (2004). In 2003, he was recognized as Armenia’s "Scandalous Writer of the Year" by Public TV. Born and raised in Armenia, he now lives in Wisconsin.

Կարեն Ղարսլյան (ծնվ. 1979)՝ բանաստեղծ, տեսողական արվեստագետ, թարգմանիչ և բանասիրական գիտությունների թեկնածու է, ինչպես նաև ՓԵՆ-Հայաստանի «Գրողներ հանուն խաղաղության» հանձնախմբի նախագահը: Հեղինակել է վեց գիրք, որոնց թվում են «Ոչ մի ուրիշբառ» (հայկուների ժողովածու, Գրանիշ, 2024), «Լեզվի ծայրին» (բանաստեղծությունների ժողովածու, Գրանիշ, 2022) և «Ատերազմա» (տպագրական ֆիլմ-վեպ, Ինկնագիր, 2016): Նրա թարգմանությամբ լույս է տեսել Քեթի Աքերի «Բղջախոհություն» վեպը (Ինքնագիր 2015): Նրա երկերը ընդգրկվել են բազմաթիվ անթոլոգիաներում մի քանի լեզուներով, ներառյալ անգլերեն, իսպաներեն և ֆրանսերեն: «Ատերազմա» գրքի կատարողական դասախոսություններով Ղարսլյանը հանդես է եկել Կոիմբրայի համալսարանում (2018) և Միչիգանի համալսարանում (2022): Նրա տեսողական արվեստի գործերը ներառում են ֆլիփբուքեր և տեսաֆիլմեր, որոնք ներկայացվել են կինոյի և արվեստի փառատոներում: 2024 թ. արժանացել է Գրանիշի «Լավագույն արձակ», իսկ 2021 թ.՝ «Լավագույն պոեզիա» մրցանակներին: 2004 թվականին ստացել է «ՆՓԱԿ»-ի Երիտասարդ արվեստագետի մրցանակը, իսկ 2003 թ. ՀՀ Հանրային հեռուստաընկերության կողմից ճանաչվել է «Տարվա սկանդալային գրող»: Ծնվել, մեծացել է Հայաստանում, ներկայում բնակվում է Վիսկոնսին նահանգում:

Roles: Author, Translator

Products

:

1-7 / 7